Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու          Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում       Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը    

20 սեպ 2024 09:06

Թիկնապահներից էլ է վախենում․Փաշինյանը չի վստահում իր թիկնազորին․«Հրապարակ»

Թիկնապահներից էլ է վախենում․Փաշինյանը չի վստահում իր թիկնազորին«Հրապարակը» գրում է․  Կառավարությունը երեկ չզեկուցվող նախագիծ ընդունեց, որով պետական պահպանության ծառայության պետն ու տեղակալները, որոնց պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ, իրավունք կունենան ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կրել, պահել եւ կիրառել։ «Ծառայության հատուկ բնույթով պայմանավորված տեղի ունեցող պահպանական միջոցառումներին հաճախակի անմիջապես մասնակցում են անձամբ ՊՊԾ պետը, պետի տեղակալները։

Այդ միջոցառումների ընթացքում վերջիններս, իրենց իրավասության սահմաններում, կազմակերպում եւ ղեկավարում են իրականացվող գործողությունները, անձնական օրինակով ենթակաների մոտ առաջացնում պատասխանատվության զգացում իրենց ծառայողական պարտականություններն առավել զգոն եւ բարեխղճորեն կատարելու նկատմամբ»,- հիմնավորել են այն։ Այս որոշումը բուռն քննարկումների առիթ է դարձել համակարգում, սա նշանակում է, որ Փաշինյանը չի վստահում իր թիկնազորին եւ հնարավորություն է տալիս, որ իրեն ուղեկցող ՊՊԾ պետն ու տեղակալները զենք կրեն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 20․ 09․ 24 թ համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր