Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով և ազատվեց քրեական պատասխանատվությունից          Դեռ կունենանք արևոտ օրեր, մի մոռացեք, մենք աշնանը ունենում ենք նաև փոքրիկ ամառ       Տեսանյութ.Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազան    

20 սեպ 2024 15:55

Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով և ազատվեց քրեական պատասխանատվությունից

Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց 2 դրվագով և ազատվեց քրեական պատասխանատվությունիցԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց դատավճիռը՝ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչելով ՝ մեղսագրվող արարքներում և ազատվեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Քաղաքացիական հայցը բավարարվել է։ Դատարանն անփոփոխ թողեց գույքի վրա դրված արգելանքը՝ մինչև քաղհայցի վճարումը։

Նշենք, որ մեղադրող կողմը պահանջում էր 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտել Թովմասյանին, պաշտպանության կողմը՝ արդարացնել նրան։

Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտ ամսից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր