ՆԱՏՕ-ն խոշոր ավիացիոն վարժանքներ կանցկացնի ուղղված միջուկային զենքի կիրառման մշակմանը          Հրաժարական է տվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը       Տեսանյութ.Հանուն սեփական գրպանի պահպանեք ձեր աշխատողների հոգեկան առողջությունը    

20 սեպ 2024 20:19

Մեր նպատակը՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություներն ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն դարձնելն է

Մեր նպատակը՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություներն ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն դարձնելն էՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներին:  

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի կայացումը: «Դեռևս տարիներ առաջ ունեինք քաղաքական որոշում, հիմա այժմ այն ստանում է շատ կոնկրետ գործառույթ և կայանում է: Ի՞նչն է մեր նպատակադրումն ու նպատակը: Մեր նպատակը՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություներն ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն դարձնելն է, նաև փորձել ձևավորել համակարգ, որը հնարավորություն կունենա Հայաստանի Հանրապետության անունից ամենօրյա խոսակցության մեջ լինել Սփյուռքի մեր համայնքների հետ,  ինչ-որ առումով նաև Սփյուռքի խնդիրները, օրակարգերը, մտահոգությունները, հարցերը ինստիտուցիոնալ և համակարգված ձևով ներկայացնել ՀՀ Կառավարությանը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի կարծիքով՝ կարևոր է գործառույթները հստակ բաժանել և արձանագրել, որ Սփյուռքը, որքան էլ կարևոր, թանկագին է մեզ համար, բայց Հայաստանի Հանրապետության կառավարման ինստիտուտ չէ, և հակառակը՝ Հայաստանի Հանրապետությունը, որքան կարևոր և սիրելի է Սփյուռքի համար, Հայաստանի Հանրապետությունն էլ սփյուռքի կառավարման ինստիտուտ չէ: «Սա շատ կարևոր առանձնահատկություն է: Իսկ ինչպիսի՞ն են այդ հարաբերությունները. պետք է արձանագրել, որ այս հարցի ձևակերպումները, իհարկե, կան, միշտ էլ եղել են, բայց այդ ձևակերպումների հարաբերությունն իրականության հետ մենք պետք է ճշգրտենք:

Թույլ տվեք նաև ասել, որ թերևս կարիք կա նոր իրադրության մեջ այդ հարցի պատասխանները ձևակերպել և առաջարկել: Եվ այդ հարցում մենք, իհարկե, հույս ենք դնում ձեզ վրա, որովհետև սա այն դեպքը չէ, որ Կառավարությունը պատրաստի ինչ-որ ձևակերպում դնի սեղանին: Մենք կարող ենք ասել պատկերացումներ, մենք կարող ենք ունենալ առաջարկներ, մենք կարող ենք ունենալ արձագանքներ ձեր կողմից հնչող առաջարկների վերաբերյալ, բայց դա մի աշխատանք է, որ մենք պետք է միասին անենք»,- ասել է վարչապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր