Երևանում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, կոտրել ճանապարհին տեղադրված սուրճի ապարատը, հայտնվել մայթին

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, քաղաքացիների օգնությամբ օգնել է դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորներին տեղափոխել բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: