Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 18-ի համար       Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 սեպ 2024 14:09

Չպետք է թույլ տալ, որ Լիբանանը Իսրայելի ձեռքով վերածվի հերթական Գազայի

Չպետք է թույլ տալ, որ Լիբանանը Իսրայելի ձեռքով վերածվի հերթական ԳազայիԼիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը կանգնած է մինչև ատամները զինված թշնամու դեմ, որին հասանելի են առաջադեմ զինատեսակները և որին աջակցում են ԱՄՆ-ն, Եվրոպան. այս մասին Նյու Յորքում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գրում է Tasnim գործակալությունը:

Նա ընդգծել է, որ չպետք է թույլ տալ, որ Լիբանանը Իսրայելի ձեռքով վերածվի հերթական Գազայի:

«Լիբանանի վրա Սիոնիստական ռեժիմի լայնածավալ հարձակումները մարդասիրական ճգնաժամ են, որոնք տարածաշրջանն ավելի մեծ հակամարտության մեջ ներքաշելու վտանգ են պարունակում։ «Հեզբոլլահ»-ը չի կարող միայնակ կանգնել Իսրայելի դեմ, որին պաշտպանում, աջակցում են արևմտյան, եվրոպական երկրները։ Ուստի մենք պետք է կանխենք Իսրայելի հանցավոր գործողությունները», -ասել է Իրանի նախագահը:

Հիշեցնենք, որ Իսրայելի ինտենսիվ օդային հարվածները հարավային Լիբանանում՝ «Հեզբոլլահ» շարժման թիրախների ուղղությամբ, դարձել են 492 մարդու զոհվելու և 1645-ի վիրավորվելու պատճառ:

Հաղորդվում է, որ «Հեզբոլլահ»-ը իր հերթին երկուշաբթի ավելի քան 200 հրթիռ է արձակել, իսկ անցած գիշեր՝ 20: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Իսրայելի հյուսիսում դպրոցները փակվել են:

Լիբանանի հարավում էլ հազարավոր բնակիչներ երեկվանից շտապում են հեռանալ բնակավայրերից: 

Ելույթ ունենալով Թել Ավիվի ռազմական շտաբի ստորգետնյա հրամանատարական սենյակից՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը փոխում է ուժերի հավասարակշռությունը «Հեզբոլլահ»-ի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր