Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի՝ «Ֆրանսիան ուս ուսի կանգնած է Հայաստանի կողքին» հայտարարությանը
![Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի՝ «Ֆրանսիան ուս ուսի կանգնած է Հայաստանի կողքին» հայտարարությանը Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի՝ «Ֆրանսիան ուս ուսի կանգնած է Հայաստանի կողքին» հայտարարությանը](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-03/1551956098_6f5594e9-f12b-4ca6-9420-2749e8038036_cx0_cy7_cw0_w1023_r1_s.jpg)
Բաքուն Ֆրանսիային մեղադրել է տարածաշրջանում «ապակառուցողական գործունեության» համար։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ «Ֆրանսիան ուս ուսի տված կանգնած է Հայաստանի կողքին Ադրբեջանի կողմից ճնշումների և տարածքային պահանջների ֆոնին», ընդհանուր առմամբ խաղաղության գործընթացին Ֆրանսիայի կողմնակալ հայանպաստ մոտեցման ևս մեկ օրինակ է»,- բողոքել է Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ անընդունելի է, որ Երևանը «ռևանշիզմի նախապատրաստող» և այս երկրի լայնածավալ զինում իրականացնող Ֆրանսիան ադրբեջանական կողմին մեղադրի ճնշման համար։ Նա հավելել է, որ ԱԳՆ-ն Ֆրանսիայից պահանջում է դադարեցնել «ապակառուցողական գործունեությունը» տարածաշրջանում։