Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

28 սեպ 2024 09:56

Անգամ Լուլուն է Ավինյանին քննադատում․ «Հրապարակ»

Անգամ Լուլուն է Ավինյանին քննադատում«Հրապարակը» գրում է․ Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Ավինյանի հարաբերություններն այնքան են լարվել, որ ՔՊ-ականներից ոմանք սկսել են բաց եւ փակ ֆորմատներով Ավինյանի վրա «բոչկա գլորել»։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ վտանգ է տեսնում Երեւանի քաղաքապետից, նրա օրեցօր ամրապնդվող դիրքերից, Ավինյանը, կուսակցությունում աջակիցների մեծ բանակ ունենալուց բացի, սերտ շփումներ ու կապեր է հաստատել տարբեր խավերի, այդ թվում` որոշ օլիգարխների հետ, նաեւ ավագանուն է «իրենով արել»։

Մեզ պատմել էին, որ անցած շաբաթ Նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Լուլուն է Ավինյանին քննադատել, թե` խոսում են, որ շինթույլտվությունների դիմաց մեծ փողեր է առնում, իսկ երեկ ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ Ավինյանի դեմ խոսեց, երբ քննարկվում էր ռազմարդյունաբերությունը խթանող նախագիծը: Նա դատապարտեց բոլոր այն գործիչներին, գերատեսչություններին, որոնք խոչընդոտներ են առաջացնում ոլորտի զարգացման համար, ասաց, որ բազում նման դեպքերի մասին է լսել, սակայն հիշատակեց միայն Ավինյանի հիմնարկը․ «Երեւանի քաղաքապետարանը 4 ամիս է՝ հոսանքի թույլտվություն չի տալիս զենք արտադրողին»։ Կուսակցության աղբյուրները չեն բացառում, որ առաջիկայում Ավինյանի դեմ արշավը նոր թափ կհավաքի։ Փաշինյանը միայն անդեմ, անողնաշար ստրուկների է հանդուրժում, իսկ Տիգրան Ավինյանն այդպիսին չէ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 28․ 09․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր