Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է, որը ես դիտում եմ խաղաղության գործոն          Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները       Ռուսաստանից դեպի Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, իսկ 5-ը՝ հետաձգվել    

29 սեպ 2024 20:05

ԱՄՆ-ն օդային աջակցության միջոցով կուժեղացնի իր ներկայությունը Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ն օդային աջակցության միջոցով կուժեղացնի իր ներկայությունը Մերձավոր ԱրևելքումԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը թույլատրել է մեծացնել ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում «պաշտպանական» օդային աջակցությամբ և հրամայել է մյուս ուժերին բարձր պատրաստության վիճակի բերել, կիրակի օրը հայտնել է Պենտագոնը։

«(Օսթինը) բարձրացրել է ԱՄՆ լրացուցիչ ուժերի տեղակայման պատրաստականությունը՝ մեծացնելով   տարբեր անկանխատեսելի դեպքերի արձագանքման մեր պատրաստությունը», - ասվում է Պենտագոնի ներկայացուցիչ, ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերի հայտարարության մեջ:

Պենտագոնի հայտարարության մեջ, սակայն, չի նշվում, թե ինչ նոր ինքնաթիռներ  կուղարկվեն տարածաշրջան։

«Պաշտպանության նախարար Օսթինը հստակ հասկացրել է, որ եթե Իրանը, նրա գործընկերները կամ   վստահված անձինք այս պահն օգտագործեն տարածաշրջանում ԱՄՆ-ի անձնակազմի կամ շահերի վրա հարձակվելու համար, Միացյալ Նահանգները բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի մեր ժողովրդին պաշտպանելու համար», - հավելել է Ռայդերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր