Խաղաղության համաձայնագրի մեջ նշված է, որ այն ավելի վեր է լինելու, քան մյուս իրավական փաստաթղթերը

Հարցին՝ Ադրբեջանն այլևս պատճառներ չի՞ կարող ունենալ և ասել, որ ՀՀ Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, Սիմոնյանն ասաց.
«Խաղաղության համաձայնագրի մեջ նշված է, որ այն ավելի վեր է լինելու, քան մյուս իրավական փաստաթղթերը, դա շատ անհիմն մեղադրանք է: Հակառակը՝ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կա դրույթ, որ տարածքային պահանջներ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլ տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ»,- ասաց նա:
«Պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանի քաղաքական կամքի պարագայում, հենց այսօր էլ կարող ենք կնքել խաղաղության պայմանագիր։ Նույնիսկ այսօր մենք պատրաստ ենք ստորագրել համաձայնեցված կետերը», -նշեց Սիմոնյանը: