Իրանը դադարեցրել է գազի արտահանումը Թուրքիա՝ Հարավային Պարս գազային հանքավայրի վրա Իսրայելի հարվածից հետո          Կասեցվել է «ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏԻ»-ի պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ գերլիցք է եղել       Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը    

03 հոկ 2024 12:47

Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին

Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի ԻսրայելինԻրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին։ Հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ում խոսքերն է մեջբերել SNN գործակալությունը։

«Մեր հրթիռների ավելի քան 90 տոկոսը հասել է թիրախներին, չեն որսացել։ Արդեն ասել ենք այլ երկրների ներկայացուցիչներին, որ թշնամի կհամարենք յուրաքանչյուրին, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին։ Բայց հույս ունեմ, որ որևէ նման թույլտվություն չի տա», - ասել է Արաղչին։

Արաղչին նշել է, որ իրենց գործողությունները լիովին պաշտպանողական են եղել և պատասխան են եղել իրանական հողում իսրայելական գործողություններին։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում զինված ուժերին իրենց խիզախ գործողությունների համար, նրանք համապատասխան պատասխան են տվել սիոնիստներին»,- ընդգծել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր