Ռուբեն Վարդանյանի որդին Վենսի տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել հայ գերիներին ազատելու համար          Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ իր իրավունքների խախտման փաստերով       Ինձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել, իսկ Նիկոլ Փաշինյանի ասածը հասկացել եմ այնպես, ինչպես որ ասել է    

03 հոկ 2024 13:46

Կառավարությունը որոշեց դադարեցնել սպորտի բնագավառի մի շարք մարզիկների պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը

Կառավարությունը որոշեց դադարեցնել սպորտի բնագավառի մի շարք մարզիկների պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումըԿառավարության նիստում այսօր որոշվել է դադարեցնել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար մի շարք մարզիկների պարտադիր զինծառայության զորակոչից տրված տարկետումը:

Խոսքը այլևս Հայաստանի բռնցքամարտի և ըմբշամարտի հավաքական թիմերի անդամ չհամարվող հետևյալ մարզիկների մասին է.

Դավիթ Կարենի Սիմոնյան,

Ոսկան Վարուժանի Ոսկանյան,

Միսակ Գևորգի Տեփանյան,

Արմեն Թորոսի Պողոսյան,

Արման Հայկի Վարդանյան,

Արման Վարազդատի Ավագյան,

Հենրիկ Լյովայի Հայկյան,

Սարգիս Արթուրի Բեգոյան,

Արման Սամվելի Հարությունյան,

Հրայր Հրաչի Ալիխանյան,

Սամվել Կարենի Գևորգյան:

Նման որոշման համար հիմք է ընդունվել «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի» եև «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի» գրությունները:

Հիշյալ մարզիկներն արդեն զորակոչվել են ՊՆ N զորամասի մարզական վաշտ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր