Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

04 հոկ 2024 14:01

Երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան, Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառն իրենք են

Երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան. Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառն իրենք ենԵրկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան. Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառն իրենք են:

Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառը Բագրատ Սրբազանի որոշակի անհաջողության: Հիմա թերեւս ավելի բացահայտ կարող եմ ասել: Հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն ու ուրվականն է: Այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ Սրբազանը, այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին եւ իրապես հեռանան: Հայրենիքի փրկությունը դա պահանջում է, ու եթե իրենք դա չեն անում, ուրեմն հայրենիքի փրկության մասին չեն մտածում, իրենք մտածում են իշխանության վերադառնալու կամ, այսպես ասած, ընդդիմության իշխանությունը պահպանելու համար: Եվ երկրորդ, եւ երրորդ նախագահները պետք է հեռանան քաղաքական ասպարեզից: Սթափ բանականությունն ու հաշվարկը դա է պահանջում: Եթե իրենք դա չգիտեն, նշանակում է՝ ոչ մի բան էլ չեն հասկանում: 

Իրենց սխալների պատճառով ժողովրդի ճնշող մեծամասնությունը իրենց անունը լսել չի ուզում: Իրենք պետք է դա հասկանան: իսկ իրենք անում են հակառակը, փորձում են Բագրատ Սրբազանի մոտ ստեղծել այն տպավորությունը, որ առանց մեզ ոչինչ էլ չես կարող անել, ռեսուրսներին մենք ենք տիրապետում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր