Մայիսին կենդանակերպի այս նշանները կապրեն նկատելի աճի շրջան, իրադարձությունները կզարգանան ավելի հեշտ և արագ          Մեկ տարի հետո Մակրոնը չի լինելու նախագահ, և նրա ասածները ոչ ոք չի հիշելու       Կարճատև անձրև, ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

05 հոկ 2024 20:08

Ձերբակալվել է Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը, ապա ազատ է արձակվել

Ձերբակալվել է Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը, ապա ազատ է արձակվելՍյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության անդամ Դավիթ Ղուլունցն այսօր ձերբակալվել է: Ոստիկանությունից ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատեցին այդ տեղեկությունը: 

Ոստիկանությունից փոխանցեցին, որ Ղուլունցը ձերբակալվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը», այլ մանրամասներ չհայտնեցին:

Ավելի ուշ Տեղի համայնքապետն ազատ է արձակվել:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հիշյալ հոդվածով նախատեսված արարքի համար սահմանված է տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր