Տեսանյութ.Իրանական հրթիռների հարվածներից հետո Իսրայելի Դիմոնա քաղաքում մեծ հրդեհներ են բռնկվել          Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է       Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը    

06 հոկ 2024 19:10

Նա իմ ուսուցիչն է, անկախ նրանից կհամաձայնվեմ Սրբազանի ասածներին, թե ոչ, հորդորում եմ դադարեցնել անհարգալից արտահայտությունները բոլոր առումներով

Նա իմ ուսուցիչն է, անկախ նրանից կհամաձայնվեմ Սրբազանի ասածներին, թե ոչ, հորդորում եմ դադարեցնել անհարգալից արտահայտությունները բոլոր առումներովՇատ մեծ հարգանքով եմ վերաբերվում Միքայել Սրբազանին, ինչպես միշտ ասել եմ՝ նա իմ ուսուցիչն է։ Անկախ նրանից կհամաձայնեմ Սրբազանի ասածներին, թե ոչ, հորդորում եմ դադարեցնել անհարգալից և վիրավորական արտահայտությունները բոլոր առումներով,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Բագրատ Սրբազանը` ավելացնելով, որ Միքայել Սրբազանի հասցեին հնչած ցանկացած վիրավորանք ընդունում է իրեն ուղղված։

«Բոլոր նախագահների ժամանակ էլ ես եղել եմ ընդդիմադիր դիրքերում, բայց մենք այդ ժամանակահատվածում ապրել ենք սխալների տիրույթում, հիմա ապրում ենք ողբերգության տիրույթում», - ասել է Բագրատ Սրբազանը`մեկնաբանելով Միքայել Սրբազանը խոսքը, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների ուրվականը մեռցրեց շարժումը:

«Սա ընդդիմադիր կամ ընդդիմության շարժում չէ, սա շարժում է բոլոր մարդկանց, ովքեր հայրենիք ունեն, իսկ հոկտեմբեր- սեպտեմբերի տարբերություն չկա»,-նշել է Բագրատ Սրբազանը` արձագանքելով սեպտեմբերին շարժման ակտիվության բացակայությանը վերաբերող հարցին:

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 22-ին եղել է առաջին հանդիպումը հայրենասեր ժողովրդի հետ, որոշակիորեն ներկայացրել են, թե ինչի մասին է լինելու հետագա անելիքները և գնում են այդ ուղիով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր