«Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը          Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես       Եվրամիությունը Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները    

08 հոկ 2024 14:32

ԱՄՆ-ի ամենամեծ հակառակորդն Իրանն է, ասել է նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը

ԱՄՆ-ի ամենամեծ հակառակորդն Իրանն է, ասել է նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա ՀարիսըԱՄՆ-ի ամենամեծ հակառակորդն Իրանն է, ասել է փոխնախագահ, նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը cbsnews.com-ին տված հարցազրույցում:

Հաղորդավարը Հարիսին հարցրել է, թե որ օտար երկիրն է նա համարում Ամերիկայի ամենամեծ հակառակորդը:

«Ակնհայտ է, որ դա Իրանն է: Իրանի ձեռքերին ամերիկացիրների արյունն է: Պետք է այնպես անենք, որ Իրանը երբեք չհասնի միջուկային տերություն լինելու կարողությանը, դա իմ ամենամեծ առաջնահերթություններից մեկն է», - նշել է նա:

Միևնույն ժամանակ Հարիսը չի պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ռազմական գործողություններ կձեռնարկի, եթե վարչակազմը ապացույց գտնի, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր