Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 18-ի համար          ՔՊ-ում կադրային սով է, ոչ կին են գտնում, ոչ էլ տղամարդ․ «Հրապարակ»       Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

09 հոկ 2024 11:52

Պատուհանից մուտք են գործել «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակն ու գողացել գումարը

Պատուհանից մուտք են գործել «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակն ու գողացել գումարըSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին է զանգահարել 56-ամյա Մաթևոս Պողոսյանը և խնդրել, որ  Էջմիածին քաղաքի «Սուրբ Գայանե» եկեղեցի ոստիկան մոտենա:

Տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02։00-ից մինչև 05։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձն օգտվելով եկեղեցու պատուհանը բաց լինելու հանգամանքից, մուտք է գործել եկեղեցի, երկաթյա ձողերի միջոցով կոտրել է գանձանակի փականը և հափշտակել ներսի գումարը՝ պատճառելով նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մաթևոս Պողոսյանը «Սուրբ Գայանե» եկեղեցու վարդապետն է

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր