Իջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում          Նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի, կորոշենք, թե որ երկրի հետ ենք աշխատելու       Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվել է, միաժամանակ թույլ է տրվել քրոջ երեխաների տեսակցությունը    

09 հոկ 2024 16:20

Turkish Airlines թուրքական ավիաուղիների օդաչուն մահացել է թռիչքի ժամանակ

Turkish Airlines թուրքական ավիաուղիների օդաչուն մահացել է թռիչքի ժամանակԹուրքական ավիաուղիների օդաչու Իլչեհին Փեհլիվանն անսպասելի մահացել է թռիչքի ժամանակ: Դա տեղի է ունեցել Սիեթլից Ստամբուլ TK204 չվերթի ժամանակ: Այս մասին հայտնում է yenisafak.com-ը:

Airbus A350-ի կապիտանը հանկարծակի իրեն վատ է զգացել, ապա ուշագնաց եղել։ Երկրորդ օդաչուն կապվել է ավիադիսպետչերների հետ՝ մոտակա օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելու համար:

Հաղորդվել է, որ կապիտանը մահացել է։ Միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել Turkish Airlines-ը։ 

Հաղորդվում է, որ պարբերական բուժզննումների ժամանակ Փեհլիվանի մոտ առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր