Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 18-ի համար          ՔՊ-ում կադրային սով է, ոչ կին են գտնում, ոչ էլ տղամարդ․ «Հրապարակ»       Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

09 հոկ 2024 23:06

Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները պետք է վերանայեն իրենց մոտեցումները Հարավային Կովկասի նկատմամբ

Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները պետք է վերանայեն իրենց մոտեցումները Հարավային Կովկասի նկատմամբԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքների, անվտանգության և տնտեսական համագործակցության հարցերով զբաղվող ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովն օրերս հրապարակել է «Պայքար Ռուսաստանի հետ․ նախապատրաստություն երկարաժամկետ ռուսական սպառնալիքի դեմ» վերնագրով զեկույցը, ուր անդրադարձել է արվել նաև Հարավային Կովկասի երկրներին, այստեղ Ռուսաստանի ազդեցության և ԱՄՆ քաղաքականության հարցերին։ 

Միացյալ Նահանգները և իր դաշնակիցները պետք է վերանայեն իրենց մոտեցումները Հարավային Կովկասի նկատմամբ՝ նման եզրակացության է հանգել ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում պատրաստված և օրերս լույս տեսած զեկույցը՝ «Պայքար Ռուսաստանի հետ․ նախապատրաստություն երկարաժամկետ ռուսական սպառնալիքի դեմ», որն առանձին գլխով անդրադառնում է Հարավային Կովկասին Բացի Հարավային Կովկասից, զեկույցն անդրադարձել է նաև Ռուսաստանի ազդեցությանը բազմաթիվ այլ տարածաշրջաններում՝ ընդգծելով՝ «Ամբողջ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում, որոնք ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են, Միացյալ Նահանգները պետք է իրականացնի համապարփակ ռազմավարություն՝ Ռուսաստանին դիմակայելու համար»: 

Զեկույցի համաձայն՝ «Հարավային Կովկասը ներկայում վերապրում է խորը քաղաքական և ռազմավարական փոփոխությունների մի շրջան, որը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի ազդեցության փոփոխվող դինամիկայով: Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում կլանել է նրա ռեսուրսները և էապես թուլացրել նրա ռազմավարական դիրքը Եվրոպայում և Եվրասիայում, այդ թվում՝ Հարավային Կովկասում»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր