Երևանում շունը հարձակվել է դասախոսի վրա և կծել, հետո թռել է 1 տարեկան երեխայի վրա․ առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 51-ամյա Մարինա Թ․-ն և հայտնել, որ Հալաբյան 22Բ հասցեում շունը հարձակվել է անձանց վրա և կծել իրեն:
Քիչ անց կրկին ահազանգ ա ստացվել Երևանի բնակիչ 65-ամյա Միսակ Ա․-ից ով հայտնել է, որ նշված հասցեում թափառական շունը թռել է իր 1 տարեկան թոռնիկի վրա:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Խաչատրյանի գլխավորությամբ։Ոստիկանները պարզել են, Հալաբյան 22 շենքի բակում Մարինա Թ․-ն զբոսնելիս է եղել, երբ շունը կծել է, որից հետո առաջացել է վիճաբանություն Երևանի բնակիչ 62-ամյա Հարություն Թ․-ի և Միսակ Ա․-ի միջև, որի ընթացքում վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ Հարություն Թ․-ի փեսան՝ Երևանի բնակիչ 40-ամյա Սարգիս Մ․-ն հարվածներ է հասցրել Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Խաչատուր Ա․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիզկական ցավ:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարինա Թ․-ն աշխատում է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում՝ որպես դասախոս։