Էլետրոնային շարժիչով ավտոմեքենաների շարժիչներն էլ է ձիաուժով հաշվարկվում, ներքին լարման շարժիչն էլ՝ ձին ձի է էլի

«Հիմա Ֆինանսների նախարարությունն իրականացնում է մի ուսումնասիրություն այս նոր իրողության պայմաններում ավելի արդար հաշվարկման մեխանզիմներ դնելու գույքահարկի սահմանման մեջ:
Կարծում եմ մինչև տարվա վերջ կամփոփենք այս ուսումնասիրությունը և հանդես կգանք նոր առաջարկով, որը ավելի արդար հաշվարկման մեխանիզմներ կկիրառվի այս նոր իրողությունների պայմաններում»,- ասաց նախարարը:
Վարչապետ Փաշինյանն էլ կատակեց. «Հիմա էլետրոնային շարժիչով ավտոմեքենաների շարժիչներն էլ է ձիաուժով հաշվարկվում, ներքին լարման շարժիչն էլ է ձիաուժով հաշվարկվում, ձին ձի է էլի»:
Նախարարն արձագանքեց. «Էլեկտրական շարժիչով մեքենաները կարող են ունենալ 400-500 ձիաուժ, բայց գնային սեգմենտով ավելի ցածր են, քան օրինակ վառելիքով աշխատող մեքենաները»: