Բաքվի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը          Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 18-ի համար    

11 հոկ 2024 09:31

Ինչո՞ւ նախարար դառնալու Արփի Դավոյանի «մուրազը փորը մնաց»․ ուշագրավ մանրամասներ.«Իրավունք»

Ինչո՞ւ նախարար դառնալու Արփի Դավոյանի «մուրազը փորը մնաց»․ ուշագրավ մանրամասներ«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել  է պատգամավոր Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում: Իսկ ինչ է տեղի ունեցել ՔՊ-ում, լավատեղյակ աղբյուրներն ուշագրավ մանրամասներ են պատմում:

Իրականում, որքան էլ վերջին օրերին մի շարք հանրային դեմքեր, բառիս բուն իմաստով, ղժժում էին Արփի Դավոյանի նախարար նշանակվելու հավանականության վրա, ՔՊ-ում շատերը պաշտպանում եւ սատարում էին նրան:

Համենայնդեպս, մինչեւ այն պահը, երբ, ըստ որոշ շշուկների, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը չի պնդել, որ նախարար պետք է նշանակվի իր ընկերուհին՝ մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Բայց բանն այն է, որ Ջուլհակյանն ունի տնտեսագիտական կրթություն, իսկ իրավաբանության հետ կապ ունի այնքանով, որ մի քանի դասընթացի է մասնակցել ու դարձել իրավաբան ու իրավապաշտպան՝ սորոսական տարբեր կազմակերպություններում:

Հետեւապես, նրան նշանակելը լրիվ անտրամաբանական կլիներ, իսկ չնշանակելը՝ վտանգավոր: Այո՛, վտանգավոր էր աթոռի համար մրցակցության մեջ դնել Ջուլհակյանին եւ Դավոյանին, որովհետեւ Դավոյանի նշանակվելու դեպքում՝ գուցե Ջուլհակյանը սկսեր «երգել»:

Չար լեզուներն ասում են, թե նույն Ջուլհակյանը լուրջ տեղեկատվության է տիրապետում Փաշինյանների ընտանիքի վերաբերյալ, ընդհուպ ինչ-ինչ կանխիկ ֆինանսների շրջանառության:

Այնպես որ, Ջուլհակյանին չնեղացնելը Փաշինյանի ընտանիքում չգրված օրենք է: Դրա համար էլ ՔՊ վարչությունը երեկ ընտրեց այն տարբերակը, որով, ինչպես ասում են՝ «ոչ շիշը վառվի, ո՛չ` քյաբաբը»: Արդյունքում ո՛չ Դավոյան Արփին կնստի արդարադատության նախարարի աթոռին, ո՛չ էլ Ջուլհակյան Արուսյակ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր