Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 18-ի համար          ՔՊ-ում կադրային սով է, ոչ կին են գտնում, ոչ էլ տղամարդ․ «Հրապարակ»       Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

13 հոկ 2024 18:09

ԱՄՆ նախագահ Բայդենի այցը Գերմանիա տեղափոխվել է այլ օր «Միլթոն» փոթորիկի պատճառով

ԱՄՆ նախագահ Բայդենի այցը Գերմանիա տեղափոխվել է այլ օր «Միլթոն» փոթորիկի պատճառովՄիացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ կժամանի Գերմանիա։

Նախատեսվում էր, որ ամերիկացի առաջնորդը Գերմանիա կայցելի հոկտեմբերի 10-12-ը, բայց որոշել է հետաձգել ուղևորությունը «Միլթոն» փոթորկի պատճառով, հայտնել է «Spiegel»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Գերմանիա պետք է մեկներ նաեւ երկրի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, սակայն նա նույնպես չեղարկել է այցը։ Հոկտեմբերի 9-ին Ֆլորիդայի նահանգին էր հարվածել «Միլթոն» փոթորիկը։ Առնվազն 17 մարդ է զոհվել։ Բայդենը աղետի վնասը գնահատել է 50 միլիարդ դոլար։

Այցն ի սկզբանե նախատեսված էր որպես պետական ​​պաշտոնական այց՝ բանկետով և այլ միջոցառումներով, սակայն հետաձգումից հետո ծրագիրը կրճատվել է։ Հոկտեմբերի 18-ին Բայդենը կհանդիպի իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Սպասվում է, որ քաղաքական գործիչները կքննարկեն իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր