Հյուսիսային Կորեան զենքից բացի մարդկային ուժ է տրամադրում ՌԴ-ին. նման ռեժիմների միջև դաշինքը խորանում է

«Ակնհայտ է, որ նման պայմաններում մեր հարաբերությունները գործընկերների հետ պետք է էլ ավելի զարգանան։ Առաջնագիծն ավելի մեծ աջակցության կարիք ունի»,-ասել է Զելենսկին:
Նրա պնդմամբ՝ պետք է մեծացնել ճնշումը ՌԴ-ի վրա:
«Ճնշումը պետք է ավելի ուժեղ լինի, քան Ռուսաստանը կարող է դիմակայել: Եվ դա ավելի մեծ պատերազմ կանխելու մասին է: Իսկական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով, և ամբողջ հաջորդ շաբաթը նվիրված կլինի մեր գործընկերների հետ աշխատելուն՝ հանուն այդպիսի ուժի, հանուն իսկական խաղաղության»,-ասել է Զելենսկին: