Ինձ հուզում է ՔՊ ընտրած 680,000 հայ մարդու ճակատին ՔՊ-ի կողմից դաջվող երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը
![Ինձ հուզում է ՔՊ ընտրած 680,000 հայ մարդու ճակատին ՔՊ-ի կողմից դաջվող երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը Ինձ հուզում է ՔՊ ընտրած 680,000 հայ մարդու ճակատին ՔՊ-ի կողմից դաջվող երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-05/1716056328_bagrat-srbazan.jpg)
«Այո, այս փուլում մենք չհաջողեցինք, սակայն այս պայքարի ընթացքը շարունակվում է՝ հակառակ բոլոր տեսակի մարդկային տկարությունների, շահերի և խարդավանքների, որովհետև այս պայքարն այս անպատիվ ընթացքը կասեցնելու, մեր պետականությունը վերականգնելու մասին է:
Աշխարհում երբևէ չտեսնված երևույթ է միակողմանի զիջել տարածքները, այդ ճանապարհին խաբել հանրությանը, տարածքներ զիջելուց հետո նոր միայն կանոնակարգ ստորագրել: Այս կառավարության ղեկավարը ամբողջությամբ գիտակցում է, թե ինչպես է ձախողել ու ձախողում մեր պետականությունը, հիմքերը և ինքնիշխանությունը: Քաջ գիտակցելով իր հանցանքի չափաբաժինը՝ փորձում է հանցակից դարձնել իր շուրջը գտնվող բոլորին, այլապես ինչու նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթուղթը ու դրան հաջորդած փաստաթղթերի ստորագրությունները, ներառյալ Պրահայի փատաթուղթը չներկայացվեցին ոչ ՍԴ, ոչ էլ ԱԺ, բայց այս կանոնակարգը անցնում է այսպիսի ընթացակարգով: Սա մեկ նպատակ ունի՝ հանցակից դարձնել բոլորին:
Նա աճուրդի է հանել ոչ միայն մեր պետությունն ու կենսագրությունը, մեզ բոլորիս, այլև իր իսկ թիմակիցներին: Կարող էի ասել, որ ինձ չի հուզում ՔՊ անդամների ճակատագիրը՝ ասելով թող դրանով մտահոգվեն ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատներն ու քաղաքական ապաստան տվող կառույցները, բայց ինձ հուզում է ՔՊ ընտրած 680,000 հայ մարդու ճակատին ՔՊ-ի կողմից դաջվող երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը»,- նշեց Սրբազանը: