Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 18-ի համար          ՔՊ-ում կադրային սով է, ոչ կին են գտնում, ոչ էլ տղամարդ․ «Հրապարակ»       Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

17 հոկ 2024 17:20

Վթար է տեղի ունեցել Սպիտակ-Վանաձոր ճանապարհին․ կան տուժածներ

Վթար է տեղի ունեցել Սպիտակ-Վանաձոր ճանապարհին․ կան տուժածներՀոկտեմբերի 17-ին, ժամը 14։36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Nissan»  մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1979 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի մոտակա դաշտում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ․ Մ․-ն (ծնված 2022 թ․), Ա․ Մ․-ն (ծնված 1991 թ․), Տ․ Պ․-ն (ծնված 1989 թ․) և Գ․ Ա․-ն (ծնված 1991 թ․) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևոր Կ․ Ա․-ին (ծնված 1962 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր