Սփյուռքում ցանկանում են պատմական Հայաստանի սահմաններով պետություն, բայց այժմ ապրում ենք իրական Հայաստանում          Մայիսին կենդանակերպի այս նշանները կապրեն նկատելի աճի շրջան, իրադարձությունները կզարգանան ավելի հեշտ և արագ       Մեկ տարի հետո Մակրոնը չի լինելու նախագահ, և նրա ասածները ոչ ոք չի հիշելու    

18 հոկ 2024 09:05

ՔՊ-ում կադրային սով է, ոչ կին են գտնում, ոչ էլ տղամարդ․ «Հրապարակ»

 ՔՊ-ում կադրային սով է, ոչ կին են գտնում, ոչ էլ տղամարդ․«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ում կադրային սով է, արդարադատության նախարարի թեկնածուի փնտրտուքները դեռ շարունակվում են, երեքշաբթի օրը չկայացած վարչության նիստը չնայած նախատեսել էին հաջորդ օրն անցկացնել, սակայն այն մինչ օրս չի կայացել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հույս ունեն, որ այս ընթացքում նոր հարմար թեկնածու կգտնեն եւ վարչության որոշ անդամների գործուղման մեջ գտնվելու պատրվակով նիստը հետաձգում են: Ավելին՝ Գրիգոր Մինասյանին հեռացնելուց հետո վարչության առաջին նիստում ընդունած որոշումը, որ նախարարն անպայման պետք է կին լինի, հաջորդ նիստին չեղարկել են՝ հասկանալով, որ շատ բարդ է լինելու նախարարի պաշտոնին համապատասխան ունակություններով կին գտնելը, որը կլինի նաև թիմից։ Այս պահի դրությամբ ներկայացված չորս թեկնածուների հարցում եւս Նիկոլ Փաշինյանը նախընտրություն չունի եւ հույսով է, որ հարցը ձգելով իր սրտի թեկնածուին գտնի, եթե ոչ` կընտրեն առաջադրվածներից մեկին։

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ թեկնածուները չորսն են՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, որի վերաբերյալ ՔՊ ֆրակցիայում ընդգծված բացասական վերաբերմունք ունեն, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը եւ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր