Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը          Կարևոր է նախանշել կարմիր գծերը, մենք չենք համագործակցելու ՔՊ-ի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ       Հայաստանի համար ինչ իմաստ ունի հետևել Իրանում ընթացող պատերազմին, եթե դրանից հետևություններ չեն արվելու    

19 հոկ 2024 13:12

Երևանի և Բաքվի միանալը ԲՐԻԿՍ-ին կարող է դրական ազդեցություն ունենալ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա

Երևանի և Բաքվի միանալը ԲՐԻԿՍ-ին կարող է դրական ազդեցություն ունենալ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրաԱպագայում Երևանի և Բաքվի հնարավոր միացումը ԲՐԻԿՍ-ին կարող է դրական ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։

Ռիա Նովոստիի հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով այն հարցին, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկում նախատեսվում է արդյոք ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում:

«Ես նման տեղեկություն չունեմ։ Կարող եմ միայն ավելացնել, որ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր միացումը ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին օբյեկտիվորեն կընդարձակի միջպետական երկխոսության դաշտը, ինչը դրականորեն կանդրադառնա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,-հայտարարել է դեսպանը։

Հիշեցնենք` ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-24-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր