Ընտրություններից շատ չանցած պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով          Այս կենդանակերպի նշանները լցված կլինեն էներգիայով և մոտիվացիայով, նրանց բոլոր երազանքները կիրականանան       Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ է    

21 հոկ 2024 15:28

Վրաստանում Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց է սկսվել

Վրաստանում Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց է սկսվելԱյսօր Վրաստանի խորհրդարանի մեծամասնության պատգամավորների կողմից Վրաստանի նախագահի պաշտոնանկության հարցի վերաբերյալ սահմանադրական հայտը կուղարկվի երկրի Սահմանադրական դատարան։ Այս մասին գրում է Georgia online-ը։

Իշխող կուսակցության 81 պատգամավոր ստորագրել է իմպիչմենտի պահանջով փաստաթուղթ։

«Վրացական երազանքը» Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրում է Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի «Ա» ենթակետը խախտելու մեջ, ըստ որի՝ երկրի նախագահն իր օտարերկրյա այցերը պետք է իրականացնի կառավարության համաձայնությամբ։

Իշխող «Վրացական երազանք»-ի մեծամասնությունը փորձում է երկրորդ անգամ իմպիչմենտի միջոցով պարտադրել Սալոմե Զուրաբիշվիլիի հրաժարականը։

Գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է Վրաստանի խորհրդարանի 100 պատգամավորի աջակցությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր