Ջուր, դարչին ու դափնու տերև, այս երեք բաղադրիչները հրաշալի կերպով այրում են ճարպն ու լավացնում նյութափոխանակությունը

Վերցրեք 1 լիտր ջուր, դարչինի մեկ ձողիկ և դափնու 5 տերև։ Սկզբում եռացրեք ջուրը, իսկ հետո դրա մեջ ավելացրեք դարչինն ու դափնու 5 տերև։ Թողեք, որ ջուրը 5 րոպե հանգստանա ու սառչի, իսկ հետո դրանից թեյ պատրաստեք:
Օգտագործման եղանակը
Երբ խոսքը վերաբերում է նյութափոխանակությանը, հարկ է հիշել, որ այն խթանելու համար լավագույն ժամանակահատվածն առավոտն է՝ արթնանալուց անմիջապես հետո։
Պատրաստած թեյը խմեք անոթի։ Երկրորդ չափաբաժինը կարելի է օգտագործել արդեն նախաճաշից անմիջապես հետո, իսկ երրորդը՝ երեկոյան քնելուց առաջ։ Օրական երեք անգամ այս թեյը խմելուց հետո Դուք կնկատեք արդյունքը, և որ ամենակարևորն է, ճարպը կանհետանա մարմնի «ամենակարևոր» հատվածներից։
Իհարկե, չպետք է մոռանալ, որ նյութափոխանակությունն արագացնելու և նիհարելու յուրաքանչյուր փորձ պետք է զուգակցվի սնվելու և ֆիզիկական չափավոր ծանրաբեռնվածության հետ։