Պենտագոնը խնդրել է հաստատել ավելի քան 200 միլիարդ դոլարի հայտ՝ Իրանում պատերազմը ֆինանսավորելու նպատակով          Արտառոց դեպք՝ Երևանում, օտարերկրացի մայրը hարվածել է 3-ամյա երեխային, որը վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 19-ի համար    

22 հոկ 2024 15:37

Պուտինը նստելու է Կիևում, եթե Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ ընտրվի. Հարրիս

Պուտինը նստելու է Կիևում, եթե Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ ընտրվի. ՀարրիսԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարրիսը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «նստելու է Կիևում՝ Ուկրաինայի մայրաքաղաքում», եթե հանրապետական Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահ ընտրվի։ Այս մասին գրում է CNN-ը:

«Նա՝ Դոնալդ Թրամփը, ասել է.«Ես մեկ օրում կլուծեմ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցը»։ Կարդացեք և հասկացեք, թե ինչ է նա ասում: Նա հանձնվելու է: Նա թույլ կտա, որ Ուկրաինան զիջի իր պայքարն ագրեսորի դեմ, որը խախտում է իր ինքնիշխանությունը: Եթե Դոնալդ Թրամփը նախագահ լիներ, Վլադիմիր Պուտինը նստած կլիներ Կիևում և հասկանալի է, թե դա ինչ կնշանակեր Ամերիկայի և մեր դիրքի համար ամբողջ աշխարհում»,- ասել է Հարրիսը Միչիգանում միջոցառման ժամանակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր