Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի որդեծնություն          «Շանգրի-Լա»-ի հարևանությամբ «Nissan»-ը բախվել է քարե պատնեշին, ապա երկաթե գովազդային սյանը, կա 1 զnհ, 2 վիրավnր       Իրանը՝ Սաուդյան Արաբիայում, խnցել է մեծությամբ աշխարհում չորրորդ «Saudi Basic Industries Corporation»-ի նավթաքիմիական գործարանը    

25 հոկ 2024 12:17

Թրամփի օրոք Արցախը հարձակման ենթարկվեց, Բայդենի/Հարիսի օրոք՝ հայաթափվեց

Թրամփի օրոք Արցախը հարձակման ենթարկվեց, Բայդենի/Հարիսի օրոք՝ հայաթափվեցՄիջազգայնագետ Սուրեն Սարգսյանի գրառումը․

«Անհերքելի է մեկ իրողություն. Թրամփի օրոք Արցախը հարձակման ենթարկվեց, Բայդենի/Հարիսի օրոք՝ հայաթափվեց
Այս ամենն ուղորդվում էր ոչ միայն ԱՄՆ-ի, այլև միջազգային հանրության քննադատական հայտարարություններով, բայց զրո հստակ գործողություններով: Սա է պատճառներից մեկը, որ ԱՄՆ հայկական կազմակերպությունները պաշտոնապես չեն աջակցում ԱՄՆ նախագահի և ոչ մի թեկնածուի: 

Այդուհանդերձ, թեկնածուների հայտարարություններն ու դիրքորոշումները կարևոր են: Դրանք հիմք են ստեղծում ապագայում ցանկացած թեկնածուի հետ աշխատելու համար՝ հայկական օրակարգը առաջ մղելու համար, այդ թվում էթնիկ զտումների ճանաչման և դատապարտման տեսանկյունից:

Հասկանալի է, որ թեկնածուների հայտարարությունները նախընտրական բնույթ են կրում և բացարձակ ոգևորվելու կարիք չկա: Սակայն, այս հայտարարությունները վաղը կարող ենք դրոշակ դարձնել և օգտագործել Վաշինգտոնում մեր շահերի առաջ մղման համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր