Դդմաշեն գյուղից առևանգվшծ մեքենան հայտնաբերվել է Երևանում
![Դդմաշեն գյուղից առևանգվшծ մեքենան հայտնաբերվել է Երևանում Դդմաշեն գյուղից առևանգվшծ մեքենան հայտնաբերվել է Երևանում](https://mediahub.am/uploads/images/2024/10/image_750x_671bd5776e3cf.jpg)
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելու՝ ինչ հանգամանքներում, ով կամ ովքեր են նշված ավտոմեքենան բերել և կայանել Երևան քաղաքի Բաբաջանյան 2 շենքի բակում։
Հոկտեմբերի 21-ին ավտոմեքենայի գողության դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այդ օրը՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին էր դիմել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն բնակավայրի բնակիչ 65-ամյա Հովիկ Սուքիասյանը և հայտնել, որ իրենց ավտոմեքենան անհայտ անձը կամ անձինք գողացել են: