«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

27 հոկ 2024 22:09

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները և կոչ արել բողոքի ակցիաներ սկսել

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները և կոչ արել բողոքի ակցիաներ սկսել«Մենք ականատես եղանք մի արտասովոր երևույթի, դա տոտալ կեղծիք էր, ձեր ձայների տոտալ հափշտակում»,- նշել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի։

Զուրաբիշվիլին կոչ է արել բնակչությանը երկուշաբթի երեկոյան բողոքի ցույց անցկացնել Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ։

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ հրապարակած նախնական պաշտոնական արդյունքների, Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92 %-ը։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանի քաղաքացիներն ընտրել են խորհրդարանի 150 պատգամավորի։ Մանդատները կբաշխվեն այն կուսակցությունների միջև, որոնք կհավաքեն փաստացի ձայների առնվազն 5%-ը։

«Վրացական երազանքի» օգտին («Վրացական երազանք», «Ժողովրդի իշխանություն»), քվեարկել է ընտրողների 53,92 %-%-ը։

Մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ։

«Փոփոխությունների կոալիցիա»՝ («Ախլի»-ի, «Գիրչի-առավել ազատության» և «Դրոա» ) -11,04 %,

«Միասնություն՝ ազգային շարժում» («Միացյալ ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան»)՝ - 10,16%;

«Ուժեղ Վրաստան» միավորում («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») -8,81 %;

«Վրաստանի համար» - 7,77 %։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր