Հոկտեմբերի 30-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը
![վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-03/1553333636_21553.jpg)
ՀԷՑ-ի հոսանքազրկումներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 29-ին ժամը 18:30-ից մինչև հոկտեմբերի 30-ը 16:00-ն կդադարեցվի ք.Գյումրի Տարածք 207, 208, Շիրակացի, Հ.Սարգսյան, Հանեսօղլյան փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 29-ին ժամը 20:00-ից մինչև հոկտեմբերի 30-ը 20:00-ն կդադարեցվի Ադոնց, Ն.Տիգրանյան, Մամիկոնյանց, Շահամիրյաններ, Տոլբուխին, Շիրվանզադե, Գրիբոյեդով փողոցների, Կոմիտասի 63-65/2 շենքերի, Ազատության 21-26/9 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: