«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

30 հոկ 2024 10:51

Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 30-ի համար

Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 30-ի համարԳորիս-Կապան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է՝ երթևեկությունը դարձնելով միակողմանի

Հոկտեմբերի 29-ին, ժամը 20։00-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձատափ գյուղի մոտակայքում բեռնատար է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն. Ջ. Ս.) կողաշրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով այն միակողմանի. առկա է վառելիքի արտահոսք:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ վառելիքի բաքի պարպումը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Բեռնատարն ուղղելու և երթևեկելի հատվածից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր