Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու          Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում       Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը    

07 նոյ 2024 11:32

Երևանում շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը. 3 անձ ստացել է մարմնական վնասվածք

Երևանում շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը. 3 անձ ստացել է մարմնական վնասվածքԱյսօր՝ նոյեմբերի 7-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

Վթարի հետևանքով 3 անձ՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Երևանի բժշկական կենտրոններ:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի մասնակիցներն են՝ վարորդը՝ Երևանի բնակիչ 46-ամյա Վահե Ա.-ն, բժշկուհին՝ 27-ամյա Վերոնիկա Ն.-ն, և բուժքույրը՝ 26-ամյա Սյուզաննա Խ.-ն: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր