Հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի տներից մեկին կից թոնրատան տանիքում          Երևանում բшխվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը, վերջինի վարորդը եղել է ոչ սթափ       Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մшհացել    

07 նոյ 2024 15:18

Կրեմլը հերքել է տեղեկությունը, թե Պուտինը «ծանոթների միջոցով» շնորհավորել է Թրամփին

Կրեմլը հերքել է տեղեկությունը, թե Պուտինը «ծանոթների միջոցով» շնորհավորել է ԹրամփինՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ոչ արժանահավատ է որակել տեղեկությունը, որ նախագահ Վլադիմիր Պուտինը և Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը իբր «ծանոթների միջոցով» շնորհավորել են Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Այս մասին Պեսկովն ասել է RTVI-ին։

Կրեմլի խոսնակն ավելի վաղ ասել էր, որ տեղյակ չէ Պուտինի՝ Թրամփին շնորհավորելու վերաբերյալ ծրագրերից: Նա նշել էր, որ «խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որն ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված է Ռուսաստանի դեմ պատերազմում»։

Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով, ՌԴ նախագահը բաց է կառուցողական երկխոսության համար՝ «հիմնված արդարության, հավասարության և միմյանց մտահոգությունները հաշվի առնելու պատրաստակամության վրա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր