Կոտայքի մարզի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել, այրվել է տան տանիքի փայտե կառուցատարրերը          Կրակոցներ Արագածոտնի մարզում «Մի կաթիլ մեղրի» պատմություն դարձած վիճաբանության հետևանքով       Ռուբլին էժանացել է, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 7-ի համար    

07 նոյ 2024 22:06

Համոզված ենք, որ պատասխանատվություն կստանձնեք աշխարհի պատմության ճակատագրական դրվագներում.Արամ Ա Հայրապետը շնորհավորական նամակ է հղել Դոնալդ Թրամփին

Համոզված ենք, որ պատասխանատվություն կստանձնեք աշխարհի պատմության ճակատագրական դրվագներում.Արամ Ա Հայրապետը շնորհավորական նամակ է հղել Դոնալդ ԹրամփինԱրամ Ա Վեհափառ Հայրապետը շնորհավորական նամակ է հղել Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ․

«Նորին Վսեմութիւն

Տանըլտ Թրամփ

Ընտրեալ Նախագահ

Ամերիկայի Միացեալ Նահանգներու

Սիրելի՛ Պրն. Նախագահ,

Անհուն ուրախութեամբ կ՚ողջունենք Ձեզ, որպէս ընտրեալ նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու: Ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը, որ վստահաբար խոստմնալից էջ մը պիտի բանայ Միացեալ Նահանգներու պատմութեան մէջ:

Արդարեւ, դուք Ձեր պատասխանատուութիւնը կը ստանձնէք աշխարհի պատմութեան ճակատագրական մէկ հանգրուանին: Վստահ ենք, որ ահաւոր տագնապներով եւ մարդկային իրաւանց բռնաբարումներով լեցուն աշխարհին մէջ, դուք առաջնորդողի դեր պիտի ունենաք՝ արդարութեան վրայ հիմնուած խաղաղութեան հաստատումին ու մարդկային իրաւանց պաշտպանութեան ու ճանաչման մէջ: Նաեւ վստահ ենք, որ դուք Ձեր ունեցած հարուստ փորձառութեամբ, ուժեղ ղեկավարութեամբ եւ միջազգային լայն կապերով պիտի կարենաք ամուր հաւատքով ու քաջութեամբ դիմագրաւել մարդկութիւնը յուզող տագնապները:

Վստահ կրնաք ըլլալ, Պրն. Նախագահ, մեր ամուր բարեկամութեան: Կ՚աղօթենք առ Աստուած, որ զօրացնէ ու առաջնորդէ Ձեզ՝ Ձեր պատասխանատուութեան ու առաքելութեան մէջ:

Աղօթարար՝

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր