Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը          Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը դրա միջոցով չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը       Հունիսի 22-28-ի ֆինանսական հորոսկոպ կենդանակերպի նշանների համար    

09 նոյ 2024 12:09

Երկրաշարժ է գրանցվել Հայաստանում, զգացվել է Շիրակի մարզում

Երկրաշարժ է գրանցվել Հայաստանում, զգացվել է Շիրակի մարզումՍույն թվականի նոյեմբերի 9-ին` տեղական ժամանակով ժամը 10:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․22⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2,3 մագնիտուդով երկրաշարժ: 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Սիզավետ, Թավշուտ, Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

ՆԳՆ փրկարար ծառայություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր