Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը          Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը դրա միջոցով չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը       Հունիսի 22-28-ի ֆինանսական հորոսկոպ կենդանակերպի նշանների համար    

09 նոյ 2024 12:35

Թրամփի համակիր Ջոել Թենին կզբաղեցնի ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պաշտոն

Թրամփի համակիր Ջոել Թենին կզբաղեցնի ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պաշտոն Քրիստոնեական քարոզիչ, Ավետարանական եկեղեցու անդամ և Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի համակիր Ջոել Թենին հայտարարել է, որ ապագա նախագահի երդմնակալության արարողությունից հետո կզբաղեցնի պաշտոն, որը վերաբերում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններին։

«Հաստատված է. ես պաշտոնապես ստանձնելու եմ մի դեր՝ նվիրված Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։ Լրացուցիչ մանրամասները կհետեւեն երդմնակալությունից հետո:

Ես խորապես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր կանգնել են իմ կողքին և այս ճանապարհորդության ընթացքում նման բարությամբ աջակցել են ինձ և իմ ընտանիքին:

Թող Աստված օրհնի մեր երկու ազգերին՝ առաջնորդելով նրանց Իր արդարությամբ ու պարգևելով շարունակվող բարգավաճում»,- գրել է նա իր ֆեսյբուքյան էջում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր