Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան. թվեր. «Ժողովուրդ»          ՔՊ-ում մերժվածների թիվն ավելանում է. «Հրապարակ»       «Հարսնաքարն» ու Վովայի առանձնատունը չեն քանդի. «Ժողովուրդ»    

11 նոյ 2024 10:27

Խոշոր հրդեհ է գրանցվել «Մուսալեռ» ռեստորանային համալիրում

Խոշոր հրդեհ է գրանցվել «Մուսալեռ» ռեստորանային համալիրումՆոյեմբերի 10-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում Մուսալեռ գյուղում գործող համանուն ռեստորանային համալիրում տարածքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 23։42-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր