Ռաֆֆու փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, հրդեհ է բռնկվել «Opel»-ում, այն դարձել է ոչ շահագործելի          Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ-ի կողմից ռուսական գազի գնումը դադարեցնելու ծրագիրը       Ազգային ժողովը ամբողջությամբ ընդունել է Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը    

11 նոյ 2024 12:07

Թեհրանը պատրաստ է Եվրոպայի հետ երկխոսության, եվրոպական երկրները պետք է չեղարկեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանը պատրաստ է Եվրոպայի հետ երկխոսության, եվրոպական երկրները պետք է չեղարկեն Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԹեհրանը պատրաստ է Եվրոպայի հետ երկխոսության, և եվրոպական երկրները պետք է չեղարկեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին գերմանական Der Spiegel ամսագրի թղթակցին տված հարցազրույցում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ես պատրաստ եմ եվրոպացիների հետ երկխոսության՝ Ռուսաստանի հետ մեր համագործակցության  վերաբերյալ: Եկեք երկխոսենք և մի կողմ թողնենք պատժամիջոցները: Դրանք միայն բարդացնում են խնդիրները և երբեք չեն օգնել լուծել Իրանի հետ խնդիրը: Իմ հայտարարությունը սա է՝ մոռացե՛ք պատժամիջոցները: Դրանք չեն աշխատել նախկինում, չեն աշխատում հիմա և չեն աշխատելու ապագայում»,- ասել է Արաղչին:

2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքել են միջուկային համաձայնագիր՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ՀԳՀԾ), որը ներառում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց: Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի օրոք 2018 թվականի մայիսին դուրս է եկել  ՀԳՀԾ-ից և վերականգնել Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակների սահմանափակումներից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր