Էրդողանը ՆԱՏՕ-ին կոչ Է արել մտածել Ռուսաստանի նոր միջուկային դոկտրինի շուրջ
![Էրդողանը ՆԱՏՕ-ին կոչ Է արել մտածել Ռուսաստանի նոր միջուկային դոկտրինի շուրջ Էրդողանը ՆԱՏՕ-ին կոչ Է արել մտածել Ռուսաստանի նոր միջուկային դոկտրինի շուրջ](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-03/1552910493_1493806077-8613.jpg)
"Ես կարծում եմ, որ Ռուսաստանի այս դիրքորոշումը, առաջին հերթին, իր դեմ ուղղված վարքագծի դեմ միջոց է։ «․․․» Ռուսաստանի այս քայլը պետք է քննարկվի ՆԱՏՕ-ի պաշտոնյաների կողմից», - ընդգծել է նա։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ունի բոլոր ուժերն ու միջոցները պաշտպանվելու համար։ Նա հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները նույնպես պետք է մտածեն իրենց պաշտպանության մասին։
Էրդողանը նաև նշել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան Թուրքիայի հարևաններն են, և նա պետք է պաշտպանի հարաբերությունները երկու երկրների հետ: Նա հույս է հայտնել, որ հրադադարի և խաղաղության հաստատմանը կհաջողվի հասնել որքան հնարավոր է շուտ:
Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հաստատել է միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքները: Փաստաթղթում, ի թիվս այլ բաների, նշված է, որ Մոսկվայի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավորությունը որոշող պայման կհամարվի օդատիեզերական հարձակման միջոցների, այդ թվում՝ թեւավոր հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի զանգվածային թռիչքը եւ դրանց կողմից ռուսական սահմանի հատումը:
Բացի այդ, Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել՝ ի պատասխան իր կամ իր դաշնակիցների դեմ զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման։ Նշվում է նաև, որ ոչ միջուկային պետության կողմից Մոսկվայի կամ նրա դաշնակիցների դեմ ագրեսիան միջուկային աջակցությամբ դիտարկվում է որպես համատեղ հարձակում: