Հունիսի 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարության «Ալով» գործարանում    

20 նոյ 2024 15:23

Քաղաքապետարանի նախկին աշխատակցուհուց կբռնագանձվի ավելի քան 79 մլն դրամ․ ինչ է հայտնի

Քաղաքապետարանի նախկին աշխատակցուհուց կբռնագանձվի ավելի քան 79 մլն դրամ․ ինչ է հայտնիՀայաստանի Հանրապետությանը կվերադարձվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կայացվել է հերթական վճիռը: Հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ի վճռով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության եկամուտների և ծախսերի ծրագրավորման և մոնիթորինգի բաժնի նախկին գլխավոր մասնագետ Նաիրա Տեր-Ստեփանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 79 մլն դրամ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր