ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ
![ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-08/1535541566_29.thumb.jpg)
Նա հայտնել է, որ նոյեմբերի 19 -ին Ուկրաինայի զինված ուժերը ATACMS վեց հրթիռներով հարձակվել են Բրյանսկի շրջանի օբյեկտների վրա, իսկ նոյեմբերի 21-ին՝ Կուրսկի Storm Shadow համակարգերի վրա:
Պուտինը նաև նշել է, որ ՀՕՊ համակարգերը հետ են մղել հարձակումը, զոհեր և լուրջ ավերածություններ չկան:
«Այդ պահից սկսած Արեւմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ: Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իր զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ: Այսօր «Օրեշնիկ» հրթիռներին հակազդելու միջոցներ չկան։ Դրանց արագությունը 10 մախ (2,5-3 կմ/վ) է: Գոյություն ունեցող հակահրթիռային պաշտպանության համակարգերը, այդ թվում՝ Եվրոպայում ամերիկյան տարրերը, չեն կարողանա որսալ այնպիսի հրթիռներ, ինչպիսին «Օրեշնիկ»-ն է։ Ռուսաստանը վճռական և հայելային պատասխան կտա էսկալացիային: Ռուսաստանի Դաշնությունը նախապես կառաջարկի ուկրաինացի խաղաղ բնակիչներին հեռանալ վտանգավոր գոտուց, երբ հրթիռներ կիրառվեն: Ռուսաստանը նախընտրում է խաղաղ միջոցները, բայց նաև պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, «պատասխան միշտ կլինի»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: