Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ և իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին          Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա, պատճառը քաղաքական չէ. Դավիթ Խուդաթյան       Հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին, սպшնnւթյան կասկածանքով կա ձերբակալված    

22 նոյ 2024 13:14

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը կանցլերի պաշտոնում կառաջադրի Շոլցին

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը կանցլերի պաշտոնում կառաջադրի ՇոլցինԳերմանիայի ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցը կդառնա Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցության թեկնածուն կառավարության ղեկավարի պաշտոնում Բունդեսթագի արտահերթ ընտրություններում, որոնք նախատեսված են 2025 թվականի սկզբին։ Այս հայտարարությունն արել է կուսակցության նախագահ Լարս Կլինգբեյլը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 21-ին, Օլաֆ Շոլցի կուսակից, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում։ Նրա հայտարարությունը հրապարակվել է X սոցիալական ցանցի Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության էջում։

Պիստորիուսը բացատրել է, որ կանցլերի պաշտոնում իր թեկնածությունը չառաջադրելու որոշումն միանշանակ կայացրել է ինքը։ Այս պաշտոնի համար պայքարում նա աջակցել է Շոլցին։

«Օլաֆ Շոլցը ուժեղ կանցլեր է, և նա ճիշտ թեկնածու է կանցլերի պաշտոնի համար»,- պարզաբանել է Գերմանիայի պաշտպանության նախարարը և հավելել, որ Շոլցը, իր կարծիքով, «կողմնակալ է բանականության և խոհեմության օգտին», ինչը հատկապես կարևոր է այժմյան ճգնաժամի ժամանակաշրջանում:

Նոյեմբերի 6-ին Շոլցը հայտարարել է Ազատ դեմոկրատական կուսակցության նախագահ, ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների պաշտոնանկության մասին։ Նոյեմբերի 7-ի գիշերն Ազատ դեմոկրատական կուսակցության գրեթե բոլոր նախարարները հայտարարել են, որ ինքնակամ հրաժարական են տալու։ Այսպիսով, փլուզվել է Գերմանիայում իշխող կոալիցիան, որը բաղկացած էր երեք քաղաքական ուժերից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր