Կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          «Chevrolet»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, վիրшվորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է       Խոշոր ավտովթար. բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ    

22 նոյ 2024 19:13

Սարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման

Սարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկմանԱրցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում որպես «պարետ» մնացած Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարի ժամկետով ազատազրկման։ 

Սարգիս Գալստյանը 2023 թ-ի Արցախի հայաթափումից հետո կնոջ հետ մնացել էր Ստեփանակերտում մոտ կես տարի, ապա տեղափոխվել Հայաստան: ՀՀ սահմանը հատելուց հետո վերջիններս ձերբակալվել են, սակայն ավելի ուշ Գալստյանի կինն ազատ է արձակվել, իսկ Սարգիս Գալստյանին, մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար։

Գալստյանը 2018-2023 թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արցախի Հանրապետությունում, եղել է Շուշիի վարչական շրջանի ղեկավար, կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Ըստ մեղադրանքի՝ նա 2020 թ.ից հավաքագրվել է օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայությունում և լրտեսել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր