Գործադիր մարմնում ուշքի չեն գալիս. Թորոսյանից բացի նախարարի այլ թեկնածու չի եղել. «Ժողովուրդ»          Փաստաթուղթ․ Ինչ կարգավիճակով են ԱԳ նախարարն ու իր սանիկը ներգրավված Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից արված գողության քրեական գործում․ «Ժողովուրդ»       Խնձորը օգնում է դանդաղեցնել ծերացումը, ինչպես նաև բարելավում է արյան կազմը    

25 նոյ 2024 18:02

Հայաստանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին

Հայաստանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներինՀայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ, որ նախատեսվող փաստաթղթերն ընդունվեն, ասել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչը: 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը կայանալու է նոյեմբերի 28-ին, Աստանայում։ 

Նախատեսվում է մտքերի փոխանակում հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Քննարկվելու են ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության արդյունքները և հավաքական անվտանգության համակարգի հետագա զարգացման հեռանկարները։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր