Բարի, օրհնյալ ուսումնական նոր տարի, Աստված խաղաղ պահի հայրենի մեր երկիրն ու ժողովրդին ի սփյուռս աշխարհի          Գործադիր մարմնում ուշքի չեն գալիս. Թորոսյանից բացի նախարարի այլ թեկնածու չի եղել. «Ժողովուրդ»       Փաստաթուղթ․ Ինչ կարգավիճակով են ԱԳ նախարարն ու իր սանիկը ներգրավված Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից արված գողության քրեական գործում․ «Ժողովուրդ»    

30 նոյ 2024 11:47

ՀՀ-ն հետ է կանչել Սիրիայում հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի ողջ անձնակազմին

ՀՀ-ն հետ է կանչել Սիրիայում հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի ողջ անձնակազմինՎերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական ակտիվ գործողություններ են սկսվել, ինչի պատճառով անհնար է դարձել 2019 թվականից Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող Հայաստանի Հանրապետության հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի բնականոն գործունեությունը։ 

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում։

Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի ողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան։

ՊՆ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր