Դպրոցը մի տեղ է, որտեղ աշակերտները պետք է սովորեն, թե ինչ է նշանակում լավ ապրել          Երևանում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրшերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի       Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասին անհարգալից խոսույթը ոչ միայն քաղաքական շահարկում է, այլև խորապես վիրավորում է հավատավոր ժողովրդի զգացումները    

02 դեկ 2024 14:02

Ավտոբուսներում և միկրոավտոբուսներում քաղաքացիներն արդեն կարող են վճարում կատարել նաև բանկային քարտերով

Ավտոբուսներում և միկրոավտոբուսներում քաղաքացիներն արդեն կարող են վճարում կատարել նաև բանկային քարտերովՄիասնական վերգետնյա շարժակազմից օգտվելու համար հնարավոր է վճարումներն արդեն իրականացնել նաեւ բանկային քարտեղի միջոցով՝ թողարկված ՀՀ բանկերի կողմից։ Այս մասին Երևանի գործակարգավարական դեկտեմբերի 2-ի նիստում տեղեկացրեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Նա հավելեց, որ այդ գործարքները միջնորդավճար չեն ենթադրում, քանի որ ծառայությունը մատուցող ընկերությունը դա վճարում է, բայց հորդորեց քաղաքացիներին դա ճշտել նաև այն բանկերի հետ, որի հաճախորդը իրենք են հանդիսանում, եթե չունեն վստահություն։

Ավելի վաղ՝ նաեւ Երեւանի քաղաքապետն էր հայտարարել բանկային քարտերով վճարումներ կատարելու հնարավորությունը նախատեսելու մասին։ Նա, մասնավորապես, նշել էր, որ հունվարի 1-ից հնարավոր կլինի մայրաքաղաքի հանրային տրանսպորտից օգտվելու համար, միասնական տրանսպորտային համակարգի սարքերով, վճարում կատարել նաեւ բանկային քատերով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր